Տիկնիկային թատրոնների «Թումանյանական հեքիաթի օր» ավանդական միջազգային փառատոն

Արդեն տասերորդ տարին է, ինչ Լոռու մարզում Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության Հայկական կենտրոնը` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը», կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն: Փառատոնի գաղափարը մտահղացվել է «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» կողմից` նպաստելու համար տիկնիկային արվեստի զարգացմանը, հայ մշակույթի տարածմանը, տարբեր ազգերի միջև մշակութային փոխանակումների և երկխոսության զարգացմանը:

Նախաձեռնությունը աջակցություն էր գտել Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության Հիմնադրամի կողմից, որն էլ ավանդաբար հովանավորում էր փառատոնը` ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված իր ծրագրերի շրջանակներում: Փառատոնի կայացմանը անցած տարիներին մեծապես նպաստել են ՀՀ Նախագահի աշխատակազմը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Լոռու մարզպետարանը, «Գրանդ Քենդի», «Զիգզագ», «Ավստրիական ավիաուղիներ», «Արմավիա», «Վիվասել-ՄՏՍ», «Նյու Պլաստ», «Սելենա», «Կիլիկիա» ընկերությունները, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, այլ կազմակերպություններ և անհատներ:

Փառատոնի հեղինակությունը տարեցտարի աճում է, ավելանում է մասնակից հայկական և արտասահմանյան թատրոնների թիվը:

Փառատոնն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի առաջին տասնօրյակում` հյուրընկալելով տիկնիկային թատրոններ Հայաստանից, Արցախից և Ջավախքից, արտասահմանյան երկրներից: Անցած յոթ տարիների ընթացքում փառատոնին մասնակցել են տիկնիկային թատրոններ և տիկնիկային արվեստի գործիչներ արտասահմանյան 24 երկրներից:

Ավանդույթի համաձայն, փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունենում հայ մեծանում գրող Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում, գրողի հուշարձանին ծաղկեպսակների զետեղմամբ: Բացման արարողությունից հետո Վանաձորում տեղի է ունենում բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբություն, որի ավարտից հետո տրվում են փառատոնի առաջին ներկայացումները մարզի քաղաքներում և գյուղերում:

Փառատոնի օրերին, տիկնիկային ներկայացումներին զուգահեռ, կազմակերպվում են տիկնիկային արվեստի վարպետության դասեր, գործում են տիկնիկների ցուցահանդես, ամենօրյա երեկոյան ակումբներ, տեղի են ունենում էքսկուրսիաներ, ցուցադրվում են տեսաֆիլմեր:

Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին շնորհվում են մրցանակներ և պատվոգրեր:

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր
Ջինիշյան հիշատակի հիմնադրամ
UNIMA - Հայաստան
Հոկտեմբեր 2014թ

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

Թումանյանական հեքիաթի օր
Արխիվ


    














 
     
     

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2013 թվականի մայիսի 14-18-ը Ուկրաինայի Պոլտավա քաղաքում կայացավ տիկնիկային թատրոնների «Աստղային ճանապարհ» առաջին միջազգային փառատոնը, որին մասնակցում էին աշխարհի 12 երկրների 16 տիկնիկային թատրոններ: Փառատոնի մասնակցում էր Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության Հայկական կենտրոնի` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» «Կարապետ» տիկնիկային թատրոնը, որը Հայաստան վերադարձավ երկու մրցանակով:

Փառատոնի մասնակից թատրոնների թվից հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովը 9 անվանակարգերում 7 թատրոնների արժանացրեց տարբեր մրցանակների: Ջ. Ռոսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի տիկնիկային ներկայացումը, որով հանդես եկավ «Կարապետ» թատրոնը, շահեց «Լավագույն երաժշտական ներկայացում» մրցանակը: Եվս մեկ մրցանակի` բարձրարվեստ և արհեստավարժ տիկնիկավարության համար, «Կարապետ» թատրոնն արժանացավ «Լտավա» հեռուստաընկերության և փառատոնը լուսաբանող լրագրողների կողմից, որոնք նաև նշեցին, որ հայկական պատվիրակությունը առավելագույնս համագործակցեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ` սիրահոժար տրամադրելով բազմազան տեղեկատվություն, այդ թվում` մասնագիտական բնույթի:

Հայ տիկնիկային գործիչների հաջողությամբ էր պայմանավորված, որ «Կարապետ» թատրոնը հենց փառատոնի ընթացքում հինգ երկրներից ստացավ փառատոների մասնակցելու և հյուրախաղերով հանդես գալու հրավերներ, իսկ յոթ թատրոններ ցանկություն հայտնեցին հայտնելու «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների դսեղյան ամենամյա միջազգային փառատոնին:

«Կարապետ» տիկնիկային թատրոնի մասնակցությունը «Աստղային ճանապարհ» միջազգային փառատոնին հնարավոր դարձավ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցության և նախարար Հ. Պողոսյանի հոգատարության շնորհիվ:

Հայաստանի պատվիրակության կազմում էին «Յունիմա-Հայաստանի» նախագահ Արմեն Սաֆարյանը, դերասաններ Արմեն Բարսեղյանը, Արմենուհի Խաչատրյանը, Սերգեյ Թովմասյանը, Լուսինե Սարգսյանը, Ռոբերտ Ծատուրյանը, Սոնա Քոլոզյանը և Լիանա Ավետիսյանը:

2 7 5 3 6 8 9 1 4

ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան

Նախաձեռնությունը աջակցություն է գտել Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության Հիմնադրամի կողմից, որը փառատոնի հիմնադիր հովանավորն է: Փառատոնի կայացմանը անցած տարիներին մեծապես նպաստել և այսօր էլ աջակցում են ՀՀ Նախագահի աշխատակազմը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի Կենտրոն թաղապետարանը, Լոռու մարզպետարանը, “Գրանդ Քենդի”, “Զիգզագ”, “Ավստրիական ավիաուղիներ” և “Արմավիա” ընկերությունները, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, “Վիվասել-ՄՏՍ” և Յունիպլաստ ընկերությունները:

Այս տարի ևս, սեպտեմբերի 5-11-ը, փառատոնը հյուրընկալել էր թատրոններ, թատերախմբեր և տիկնիկային գործիչներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից, ինչպես նաև արտասահմանյան երկրներից` Սլովենիայից, Հունգարիայից, Վրաստանից, Բելգիայից, Բելառուսից, Չեխիայից, Շվեյցարիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Դանիայից:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2011թ. մայիսի 21 -յին, ժամը 14:00-ին, հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղի կենտրոնական հրապարակում, գրողի հուշարձանի մոտ: Փառատոնի հանդիսավոր բացումը նախատեսվում է ազդարարել “Տիկնիկները հանուն խաղաղության և բարեկամության” տիկնիկային ներկայացումով:

Բացման արարողությունից հետո կսկսվի բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբություն, որի ավարտից հետո կսկսվեն փառատոնի առաջին ներկայացումները: Նույն օրը երեկոյան կտրվի տոնական շքեղ հրավառություն: Հաջորդ օրերին փառատոնի ծրագիրը կշարունակվի Դսեղի մշակույթի տան և գյուղապետարանի դահլիճներում, իսկ փառատոնի ավարտին մասնակից թատրոններին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր:

Փառատոնի օրերին կտրվեն տիկնիկային արվեստի վարպետության դասեր, կգործեն տիկնիկների ցուցահանդես, ամենօրյա երեկոյան ակումբներ, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

Մեծ ուրախությամբ հրավիրում ենք Ձեզ և Ձեր երեխաներին մասնակցելու փառատոնի պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի կունենա մայիսի 21- յին, ժամը 14:00-ին, Դսեղի կենտրոնական հրապարակում, ինչպես նաև հետագա օրերին ցուցադրվող ներկայացումներին:

Տոնախմբություններ

Հրապարակներում և փողոցներում հեքիաթների հերոսներին ներկայացնող մեծ մարդ-տիկնիկներով և ուրախ ծաղրածուներով երածշտական բացօթյա տոնախմբությունների կազմակերպում մանուկների և մեծահասակների համար:

Երեխաների ժամանց

Երեխաների ծննդյան օրերի, տոնական միջոցառումների կազմակերպում ուրախ ծաղրածուներով, հեքիաթների հերոսներով, խաղավարներով, կենդանիներ վարժեցնողներով և աճպարարներով:

"Հունիմա-Հայաստանի Կարապետ" տիկնիկային թատրոն

"Կարապետ" տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1994 թվականին` ՀՀ մշակույթի վաստակավոր •ործիչ Ա. Սաֆարյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանի, վաստակաշատ տիկնիկային •ործիչներ Արա Հակոբյանի, Ռոբերտ Սար•սյանի, Սուրեն սար•սյանի, Սուսաննա Սար•սյանի ջանքերով և ակտիվ մասնակցությամբ: Թատրոնի կայացմանը և ստեղծա•ործական վերելքին մեծապես նպաստել են նաև Ռոբերտ Ծատուրյանը, Սեր•եյ Թովմասյանը, Արմեն Բարսեղյանը, Լիզա Բարսեղյանը, Գոհար Չուլյանը, Սոնա Քոլոզյանը, Արմենուհի Խաչատրյանը, Լիանա Ավետիսյանը և ուրիշներ:

Թատրոնների ստեղծում

Մանուկներին և բոլոր ցանկացոթղներին տիկնիկային թատրոնի և ներկայացման ստեղծման ուսուցողական ծրա•իր: Ցանկացողներին կուսուցանվի պատրաստել տիկնիկներ, դեկորներ և վերջում ինքնուրույն ներկայացում խաղալ:

1995թ. ի վեր ՙՅունիմա-Հայաստանի՚ կողմից Հայաստանում և Արցախում ստեղծվել են չորս տասնյակից ավելի տիկնիկային թատրոններ: Թատրոնները ստեղծվել են ՙՅունիմա-Հայաստանի՚ նվիրյալներ Դերենիկ Մարտիրոսյանի, Արա Հակոբյանի, Արմեն Սաֆարյանի, Սեր•եյ Թովմասյանի, Արմիկ Աղայանցի, Գեղամ Գուլիկյանի, Լևոն Աբրահամյանի, Անահիտ Առաքելյանի, Արմենակ Վարդանյանի, Արմենուհի Խաչատրյանի և Արմեն Շահինյանի կողմից:

Հասցե `

Հայաստանի Հանրապետություն

Երևան 0033 , Կիևյան փ. 24 - 18

Հեռ. ` ( + 374 10 ) 27 29 61

Բջջ. ` ( + 374 91 ) 40 84 55

Էլ.- փոստ : ArmeniaUnima @yahoo.com ; Unima Armenia@info.am

 
       
    Copyright © 2009-2011 Unima Armenia Design by info.am